Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է

21 Փետրվար, 2025 12:23
Ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:17-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա (վարոդ՝ Հ․ Փ․):

 

Լրահոս

Դիտել ավելին