Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի (տեսանյութ)

17 Փետրվար, 2025 16:16
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի (տեսանյութ)

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայտնում են ՀՀՖ-ից:

61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:

 

Լրահոս

Դիտել ավելին