Կարևոր իրադարձություններ

Կրասնոդարում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով շարքից հանվել է նավթային խոշոր պոմպակայան

17 Փետրվար, 2025 14:49
Կրասնոդարում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով շարքից հանվել է նավթային խոշոր պոմպակայան

Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը հայտնել է, որ Կրասնոդարի երկրամասում գտնվող «Կրոպոտկինսկայա» նավթային պոմպակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Կայանը շահագործումից հանվել է, ինչի պատճառով էլ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի համակարգով նավթի մղումը նվազել է։

Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ընկերության տվյալներով՝ օբյեկտի վրա հարձակվել է յոթ անօդաչու, որոնք կրել են պայթուցիկներ և մետաղական խոցող բաղադրիչներով։ Ոչ ոք չի տուժել, կոնսորցիումի աշխատակիցները կանխել են նավթի արտահոսքը։

«Կրոպոտկինսկայա»-ն Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի՝ ՌԴ տարածքում խոշորագույն նավթային պոմպակայանն է:

Ընկերությունը պարզաբանել է, որ օբյեկտի վրա հարձակման մասին ծանուցվել են միջազգային կոնսորցիումի բոլոր բաժնետերերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ընկերությունների ներկայացուցիչները։

 

Լրահոս

Դիտել ավելին