Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն ասել է, որ միանգամայն հավանական է շվեդական զորքերի տեղակայումն Ուկրաինայում՝ որպես խաղաղապահ ուժերի մաս:
«Մենք կմասնակցենք այդ քննարկումներին, և, իհարկե, դա միանգամայն հավանական է:
Այդ ուժերի համար շատ հստակ մանդատ պետք է լինի, և ես չեմ կարծում, որ մենք դրան կարող ենք ականատես լինել, քանի դեռ այդ բանակցություններում առաջընթաց չկա:
Կանխատեսում եմ, որ մենք այս անգամ նույնպես դրա մաս ենք լինելու», - ասել է նա Reuters-ին: