ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն Էր Ռիադում հիմնականում նվիրված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանը:
Պեսկովը հավելել է, որ Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը: