Կարևոր իրադարձություններ

Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

17 Փետրվար, 2025 13:51
Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ուկրաինայի հարցով ծրագրված խաղաղ բանակցություններից առաջ։

Այցը Ռուբիոյի մերձավորարևելյան շրջագայության շրջանակում է:

Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը:

Associated Press-ը և Axios-ը, վկայակոչելով անանուն պաշտոնյային, պնդում են, որ ԱՄՆ-ի կողմից Էր Ռիադում բանակցություններին կմասնակցեն նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Ռուսական պատվիրակության կազմն անհայտ է։ Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստվում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին Սաուդյան Արաբիա։ Թերթը պնդում է, որ բանակցությունները նախատեսված են փետրվարի 18-ին։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք Սաուդյան Արաբիայում բանակցություններին կներգրավվեն Ուկրաինայի ներկայացուցիչները։

 

Լրահոս

Դիտել ավելին