Պանաման դուրս կգա Չինաստանի ներկայիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը ներառում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն:
Նրա խոսքով՝ իր կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը, և կուսումնասիրեն նախագիծը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ Մուլինոն Վաշինգտոնի հետ երկխոսությունը դրական է անվանել։