Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են ռուս նախկին գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը

30 Հունվար, 2025 12:20
ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են ռուս նախկին գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը

Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում են եղել։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության հաղթողներ են, նրանք նաև զույգ չմուշկների աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել, Եվրոպայի առաջնությունում արժանացել են մեկ արծաթե և չորս բրոնզե մրցանակների և հաղթել մրցաշրջանի Միջազգային չմուշկների միության Գրան պրիի եզրափակիչ՝ 1995/96 թթ.:

Կարիերան ավարտելուց հետո Շիշկովան և Նաումովան անցել են մարզչական աշխատանքի և 1998 թվականից բնակվում են ԱՄՆ-ում:

Չորեքշաբթի երեկոյան ամերիկյան մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը բախվել են երկնքում Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մոտ, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնից 10-15 րոպե հեռավորության վրա մեքենայով: Ինքնաթիռը կատարում էր American Airlines ավիաընկերության չվերթը Կանզասից, որում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։

Ինքնաթիռը ընկել է Պոտոմակ գետը. Ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։

Առնվազն 19 մահացածների մարմիններ են դուրս բերվել գետից, հաղորդում է BNO News տեղեկատվական պորտալը։ CNN-ը հայտնել է, որ մեկուկես ժամ որոնումներից հետո փրկվածներ չեն գտնվել։ Ավելի վաղ NBC հեռուստաընկերության տարածաշրջանային ստորաբաժանումը հայտնել էր, որ ավիավթարից հետո գետից առնվազն չորս մարդ է փրկվել։

ԱՄՆ բանակի Black Hawk ռազմական ուղղաթիռը բախման պահին ուսումնամարզական թռիչք է իրականացրել, հաղորդում է CNN-ը։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին