Հայաստանը հնարավոր է համարում ընթացակարգերի պարզեցումը հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո։
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«Ոչ մի նոր բան չկա, Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։
Մենք աջակցում ենք տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարին»,- նշել է արտգործնախարարը։
Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը կառուցողական առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին և սպասում է պատասխանի։
Նախարարը փաստել է, որ ապաշրջափակումը մեծ տնտեսական և այլ օգուտներ կբերի տարածաշրջանին, իսկ հայկական կողմի մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և հիմնված են տարածքային ամբողջականության, հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության սկզբունքների վրա։
Միաժամանակ, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 21-րդ դարում բոլոր երկրները ձգտում են պարզեցնել լոգիստիկան։ Նրա խոսքով, երբ հաղորդակցություններն ապաարգելափակվեն, Երեւանը հնարավոր կհամարի ընթացակարգերը պարզեցնելը, որից կարող են շահել բոլորը։