Կարևոր իրադարձություններ

Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ (տեսանյութ)

25 Հունվար, 2025 13:54
Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ (տեսանյութ)

Բարբառներն այսօր ավելի թուլանում են և մեկ ընդհանուր լեզու, խոսույթ է ձևավորվում:

Այս մասին Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարբառների վերաբերյալ հարցին:

«1987–1988 թթ. Երևանի լեզուն և Իջևանի լեզուն շատ տարբեր էին իրարից: Հիմա Երևանի լեզուն և Իջևանի լեզուն բացի շեշտադրություններից գրեթե իրարից չեն տարբերվում: Եվ ես դա դրական եմ համարում, չնայած, ինչ-որ առումով բարբառը շատ մեծ արժեք է: Այսօր բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր լեզու և մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում:

Բայց տեղեր կան, որտեղ ավելի ուժեղ են, օրինակ՝ Գյումրու բարբառը և այլն: Բայց ես սա դրական պրոցես եմ ընկալում, որովհետև համարում եմ, որ դա պետության ուժն է, որ մարդիկ մի պետության մեջ ապրում են ու սկսում են մտածել նույն ձևով, սկսում են խոսել մի ձևով»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի, օրինակ Իջևանի բարբառն արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է այնպես անել, որ Իջևանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում Վարդենիսի բնակիչը, Վարդենիսի բնակչին ստիպեն խոսել մի լեզվով, որը չի հասկանում Արտաշատի բնակիչը:

«Այդտեղ է, որ շահերի բախում կա: Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա:

Մենք Հայաստանում էլ չենք կարող մարդկանց ստիպել, որ խոսեն արևմտահայերեն, բայց այսօր մեր դպրոցական ծրագրերում կան արևմտահայերեն բանաստեղծություններ, պատմվածքներ: Այն մեր գրականության անբաժանելի մասն է: Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից: Կյանքն իրենով ապրում է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին