Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Այս մասին հայտնում է Agenda.ge վրացական լրատվականը:
Ա. Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։