ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան։
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ռուսական կողմը հուսով է, որ կկարողանա այս այցի հետ համատեղել Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի անցկացման ժամանակացույցը։