Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելուն, երբ Թրամփն դառնա իսկական խաղաղարար։
«Եթե դու խաղաղարար ես, աշխատիր, որ պատերազմներ չլինեն, որովհետև ամերիկացիները միշտ էլ կամ սկսել են պատերազմներ, կամ հրահրել դրանք։
Եթե դու դա անես, եթե ուզում ես Նոբելյան դափնեկիր լինես, ապա մենք նույնպես կաջակցենք քեզ։ Չնայած այնտեղ Նոբելյան մրցանակն արդեն ոչինչ չի նշանակում»,-ասել է Լուկաշենկոն։