Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Սիրելի՛ երևանցիներ,
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ:
transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը, առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:
Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»: