Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Ինչպես փոխանցում է CNN-ը, պետքարտուղարի պաշտոնում ընտրվելուց հետո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ չի կարող ժամանակահատված սահմանել Ուկրաինայում պատերազմի ավարտի համար։
«Ամեն անգամ, երբ ավարտում ենք հակամարտությունը երկու կողմի միջև, որոնցից ոչ մեկը չի կարող հասնել իր առավելագույն նպատակին, կողմերից յուրաքանչյուրը պետք է հրաժարվի ինչ-որ բանից»,-ասել է Ռուբիոն։