Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած
պատվիրակությունները։
Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 23-ին՝ ժամը 15։00-18։00-ը, «Dvin Seven Vision» հյուրանոցում տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը։
Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք «Dvin Seven Vision» հյուրանոց ներկայանալ ժամը 14։30-ից ոչ ուշ՝ պարտադիր ունենալով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը լուսաբանելու համար տրամադրված հավատարմագրերը։
Ժամը 18։15-ին պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։