Համանքային ոստիկության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 16-ին Նորապատ գյուղում ստուգման նպատակով մոտեցել են «ԳԱԶ-33021» մակնիշի մի բեռնատարի, որը բարձած էր փայտանյութով:
Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 39-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի՝ մեքենայում պետք է լինեին 2,5 խորանարդ մետր հաճարենու կոճղեր:
Սակայն ակնհայտ էր, որ թափքում մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ կա՝ հաճարենի և բոխի տեսակի, ինչը չէր համապատասխանում փաստաթղթի տվյալին:
Բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: