ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ այդ գործընթացը սկսելու է ոչ այս տարի։
Պարոն Սիմոնյանը նկատի է ունեցել գործընթացի` ամբողջական ու բոլոր քաղաքացիների համար ուժի մեջ մտնելը, ինչը մեկնարկելու է հաջորդ տարվանից։
Խնդրում եմ լրատվամիջոցների գործընկերներիս այս գրառումս ընդունել ի գիտություն ու խմբագրել վերոնշյալ թեմայով հրապարակված նյութերը»։