ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը 90 օր ժամկետով։
«Հասկանալի չէ, թե ի սկզբանե հրահանգը որքան օգնության կանդրադառնա, քանի որ շատ ծրագրերի ֆինանսավորումն արդեն հաստատվել է Կոնգրեսի կողմից և նախատեսվում է ծախսել, եթե արդեն չի ծախսվել»,- հունվարի 21-ին, հաղորդում է AP-ն:
Նշվում է, որ 90-օրյա ժամկետում ստուգում կիրականացվի՝ պարզելու, թե արդյոք փոխանցումներն ու ծրագրերը համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
«Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի ՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը։
Ըստ AP-ի, ֆինանսական և այլ օգնության ընդհանուր գումարը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է այլ երկրներին, ընդհանուր առմամբ կազմում է ոչ ավելի, քան ամերիկյան բյուջեի 1 տոկոսը։
Բացառություն է Ուկրաինային ռազմական օգնությունը. Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2014 թվականից ի վեր Կիևին աջակցելու համար հատկացվել է մոտ 70 միլիարդ դոլար (67 միլիարդ եվրո), որից մոտ 66 միլիարդը ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:
ԱՄՆ-ի օգնության մյուս խոշոր ստացողներ են Իսրայելը (տարեկան 3,3 միլիարդ դոլար), Եգիպտոսը (տարեկան 1,5 միլիարդ դոլար) և Հորդանանը (տարեկան 1,7 միլիարդ դոլար): Սակայն այս բյուջեները ներառված են երկարաժամկետ փաթեթներում, որոնք վճարվել են տասնամյակների ընթացքում, ուստի երեք երկրները «դժվար թե բախվեն կտրուկ կրճատումների, մանրամասնում է AP-ն:
«Յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք, պետք է պատասխանի երեք հարցի՝
1. Արդյո՞ք սա ավելի ապահով է դարձնում Ամերիկան:
2. Արդյո՞ք սա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան:
3. Արդյո՞ք սա Ամերիկան ավելի բարգավաճ է դարձնում»,- ԱՄՆ Սենատի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատված Մարկո Ռուբիոն իր հերթին ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին