Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահին

21 Հունվար, 2025 13:43
Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահին

National News Agency of Lebanon լիբանանյան ազգային լրատվականը գրում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը երկուշաբթի օրը հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, նրանց թվում՝ հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի վերակառուցմանը, այդ թվում՝ հայ համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

«Մենք ձեր կողքին ենք ձեր պարտականություններում, և մեր երեխաները ձեզ նայում են որպես Լիբանանի հույսի աղբյուր»,- Լիբանանի նախագահին ասել է Արամ Ա կաթողիկոսը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին