Կարևոր իրադարձություններ

Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման հայտերը պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 21-ը

21 Հունվար, 2025 17:15
Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման հայտերը պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 21-ը

2025 թվականի համար մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին առաջարկում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2118-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև սույն թվականի փետրվարի 21-ը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համապատասխան հայտը և նշված որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:

Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնի Այլ հրապարակումներ մասում:

 

Լրահոս

Դիտել ավելին