Կարևոր իրադարձություններ

Թրամփը մտադիր է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը

21 Հունվար, 2025 14:00
Թրամփը մտադիր է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը, գրում է Fox News-ը։

47-րդ նախագահն անհեթեթ է անվանել այս գործելաոճը։ «Սա շատ կարևոր է։ Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ դուք կարող եք քաղաքացիություն ստանալ ծննդյան իրավունքով»,-ասել է Թրամփը։

Նշվում է, որ դաշնային գործակալություններին կարգելվի տրամադրել որոշակի փաստաթղթեր, որոնք սովորաբար տրամադրվում են ԱՄՆ քաղաքացիներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դա վերաբերելու է այն երեխաներին, որոնք ծնվել են այս օրենքի ընդունումից 30 օր անց։

Բացի այդ, հրամանագիրը կկիրառվի այն դեպքերում, երբ ծնողներն անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ մայրը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ում, օրինակ՝ վիզայով, իսկ հայրը քաղաքացի չէ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին