Հունվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:15-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա՝ բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։