Իսպանիայի Ասթուն հանգստավայրում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։
Ինչպես հայտնել է Expansión-ը, միջադեպը տեղի է ունեցել Արագոն ինքնավար համայնքում։
Վերելակը կարող էր խափանվել մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ մարզում գտնվող առողջապահական ծառայություններն արդեն ահազանգել են տասնյակ տուժածների մասին։
Նախնական տվյալներով՝ ինը մարդ ստացել է շատ ծանր վնասվածքներ, ևս ութը՝ միջին ծանրության։
Կայանում են գտնվում մի քանի փրկարարական ուղղաթիռներ և մեկ տասնյակ շտապօգնության մեքենաներ։