Կարևոր իրադարձություններ

Գրենլանդիան չի ցանկանում ԱՄՆ-ի մաս լինել. վարչապետ

17 Հունվար, 2025 15:00
Գրենլանդիան չի ցանկանում ԱՄՆ-ի մաս լինել. վարչապետ

Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս, Fox News-ին տված հարցազրույցում ասել է կղզու վարչապետ Մութ Էգեդեն։

«Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը, բայց մենք ցանկանում ենք ամուր համագործակցություն Միացյալ Նահանգների հետ»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ կղզին շատ բան ունի առաջարկելու Վաշինգտոնին և պատրաստ է ռեսուրսների արդյունահանման ոլորտում ամերիկյան ներդրումների։

 

Լրահոս

Դիտել ավելին