Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, 2020 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի և Իրանի կողմից հովանավորվող «Հըզբոլլահ»-ի միջև հաստատված զինադադարից հետո, Փարիզն իր ամերիկացի և սաուդյան գործընկերների հետ առանցքային դեր է խաղում Լիբանանի կառվարության ձևավորման գործում:
«Երեք ամսում մենք օգնեցինք Լիբանանին էսկալացիայից անցնել վերականգնման և բացել հույսի նոր էջ: Ժողովրդական աջակցությամբ, ներքին լայն կոնսենսուսով և միջազգային աջակցությամբ լիբանանյան նոր գործադիրը կարող է վճռականորեն գործել՝ վերականգնելու պետական ինքնիշխանությունը և վերակառուցել Լիբանանը»-ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով Մակրոնի հետ կլինի Լիբանանում։
Ինչպես հայտնում է Reuters-ը, այցի նախօրեին Մակրոնը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Փարիզը ամիսներ շարունակ փորձում է ստիպել Էր Ռիադին վերսկսել Լիբանանի հետ հարաբերությունները, իսկ Լիբանանի նոր նախագահ և վարչապետ Ժոզեֆ Աունի և Նաուաֆ Սալամի ժամանումը օգնել են այդ գործընթացին:
Ֆրանսիացի պաշտոնյաները լավատեսություն են հայտնել, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում և սարքավորումներ կտրամադրի լիբանանյան բանակի հզորացման համար: