ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն հունվարի 4-9-ը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա և Ֆրանսիա։
Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ճապոնիայում ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նախատեսում է քննարկել առաջընթացը դաշնակցային հարաբերություններում երկու երկրների միջև, ինչպես նաև մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ֆրանսիական ղեկավարության ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում Բլինկենը ակնկալում է քննարկել մարտահրավերները Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և դրանից դուրս,- ասված է փաստաթղթում։