Կարևոր իրադարձություններ

Ջասթին Թրյուդոն հրաժարական կտա

06 Հունվար, 2025 11:40
Ջասթին Թրյուդոն հրաժարական կտա

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մինչև հունվարի 8-ը կհայտարարի երկրի իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։

Այս մասին հայտնել է Globe and Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ակնկալվում է, որ նա իր որոշումը կհայտարարի լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ։ Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրները չգիտեն՝ արդյոք Կանադայի վարչապետը դրանից անմիջապես հետո հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի ղեկավարել կառավարությունը մինչև կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին