Կարևոր իրադարձություններ

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին

03 Հունվար, 2025 13:30
Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին։

Նրանց խանգարել են անվտանգության աշխատակիցները ու նրա կողմնակիցները։

Դատախազությունը քննիչների խումբ է ուղարկել Յոլի տուն՝ լիազորելով նրան ձերբակալել 3 մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ:

Յուն Սոկ Յոլի լիազորությունները համարվում են ժամանակավորապես կասեցված մինչև Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ավարտը, նա գտնվում է նախագահի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։

Սեուլի դատարանը երեկ հավանություն է տվել իմփիչմենթի ենթարկված Յոլին կալանավորելու հրամանին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել է նրան ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։

Ձերբակալության օրդերը 48 ժամ է տալիս նախագահին կալանավորելու համար։ Դատարանը նաև խուզարկության իրավունք է տվել, որն իրավապահները մտադիր են անցկացնել նախագահի նստավայրում:

Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:

Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։

 

Լրահոս

Դիտել ավելին