Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

08 Դեկտեմբեր, 2024 23:27
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

Հրում վարժությունում նա բարձրացրել է 117 կգ և 120 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին