36 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։
Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։
Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։
Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։
Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։