Կարևոր իրադարձություններ

Բոլորը վերջապես համոզվեցին՝ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե

07 Դեկտեմբեր, 2024 00:29
Բոլորը վերջապես համոզվեցին՝ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պետությունը համաչափ և պատշաճ կերպով արձագանքեց Վրաստանում մայդան կազմակերպելու արմատական ​​ընդդիմության ևս մեկ փորձին՝ Թբիլիսիի փողոցներում պատերազմի իմիտացիան անհաջող ավարտվեց:

«Վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում Մայդան կազմակերպելու չորս փորձ է եղել, սակայն, պետությունը հաջողությամբ պատասխանել է բոլոր չորս փորձերին։

Բոլորը վերջապես համոզվեցին, որ Վրացական պետությունն ուժեղ է, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով խաթարել մեր պետության հզորությունը», - ասել է Կոբախիձեն։

Վրաստանում նոյեմբերի 28-ից ի պատասխան իշխանությունների որոշման՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին