ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնեյեն Չանչարևիչի վերաբերյալ։
«Օգնյեն Չանչարևիչի անրակի կոտրվածքի վիրահատությունը բարեհաջող է անցել։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր դարպասապահին և անհամբեր սպասում նրան խաղադաշտում»,- ասված է տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 35-ամյա խաղացողը վնասվածքը ստացել էր Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում (2:1)։