Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մոտ 1 ժամ 30 րոպե էր անցել, սակայն Պարեկային ծառայության ոչ մի պարեկ չժամանեց դեպքի վայր, ինչը զայրույթ էր առաջացնում վարորդների մոտ, ասելով, թե «ուրիշ վախտ ասում են՝ դեպքը լինում է, պարեկը հաշված րոպեների ընթացքում ժամանում է դեպքի վայր, իսկ այս դեպքում չգիտենք, թե երբ կժամանեն «մեծն» պարեկները»։