«Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում: Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ:
Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի: Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք»։