Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում

05 Դեկտեմբեր, 2024 08:43
«Հրապարակ». Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ թղթի վրա ինչ-որ բան էր ջնջում, որը մակագրել էր.

«Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»: Լուրեր տարածվեցին, որ մեծ թվով «պադավատներ» են կրճատվելու, շատ պաշտոնյաներ զրկվելու են ծառայողական մեքենաներից, շատ վարորդներ գործազուրկ են դառնալու:

Տեղեկացանք, որ հաջորդ օրերին, իսկապես, մեծ թվով պաշտոնյաների՝ փոխնախարարներ, ծառայությունների ղեկավարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ, ասել են՝ ոտքով պետք է գնաք տուն եւ գաք աշխատանքի:

Բայց ասվել է, որ մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ գարաժներում են կանգնելու, որ գործով տեղ գնալիս դրանցից կարող են օգտվել, իսկ աշխատանքի գալ-գնալ չեն կարող:

Հաջորդ օրերին արդեն որոշ պաշտոնյաների թույլատրել են օգտվել «պադավատներից»: Ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ անորոշություն է ու խառնաշփոթ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում եւ ինչ է անում որոշումներ կայացնող անձը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին