Կարևոր իրադարձություններ

Որդուն կացնով սպանելու և թաղելու մեջ մեղադրվող 75-ամյա հայրը դեպքի նոր «իրականություն» է պատմում

21 Հոկտեմբեր, 2015 23:08
Որդուն կացնով սպանելու և թաղելու մեջ մեղադրվող 75-ամյա հայրը դեպքի նոր «իրականություն» է պատմում

1in.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Կարապետ Ոսկանյանի գործի դատական քննությունը:

75-ամյա Կարապետ Ոսկանյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Համաձայն մեղադրանքի՝ նա սպանել է իր 47-ամյա որդուն՝ Գերմանին…

2015 թվականի հունվարի 26-ին ոստիկանություն է դիմել Գերմանի կինը և հայտարարություն է տվել, որ ամուսինը կորել է:

Գերմանի հայրը հայտնել է, թե որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում, շենքի բակում. Գերմանը, իբր, երեք ռուսախոս տղամարդկանց հետ գնացել է անհայտ ուղղությամբ…

Հունվարի 27-ին Գերմանի հայրը խոստովանել էր, որ իրենց ավտոտնակում որդու հետ վիճաբանություն էր եղել, որի ժամանակ ինքը կացնի հարվածներ էր հասցրել որդուն, վերջինս… սպանվել էր…

Որդու մարմինը որդեկորույս հայրը… նետել էր ավտոտնակում գտնվող դիտահորի մեջ, վրան էլ… հող էր լցրել…

Դրանից հետո էր նա ոստիկանությունում բացատրություն գրել՝ իբր որդին ինչ-որ ռուսախոսների հետ հեռացել ու չի վերադարձել…

Ավտոտնակի դիտահորում հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը՝ գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներով: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը, որի վրա արյան հետքեր կային…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում Կարապետ Ոսկանյանն իրենց ավտոտնակում վիճել է որդու՝ Գերմանի հետ:

Վիճաբանության ընթացքում 75-ամյա հայրը վերցրել է ավտոտնակում գտնվող կացինը, դրա սուր և բութ մասերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 47-ամյա որդու գլխին, աջ ճակատ-գագաթային շրջանի սրակոտոր վնասվածքի, աջ գագաթ-ծոծրակային շրջանի աստղաձև սրակոտոր վնասվածքների, քթի մեջքի շրջանի սրակոտոր վնասվածքի, ձախ ծոծրակային շրջանի անկյունաձև սալջարդ վնասվածքի ձևերով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է պատճառել և սպանել նրան:

Նախաքննության ընթացքում Կարապետ Ոսկանյանը տվել է մի քանի խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է քննչական փորձարարությանն ու մանրամասն պատմել է, թե ինչպես է կացնի հարվածներով սպանել իր որդուն ու թաղել ավտոտնակում:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել ոչ միայն հանցագործության գործիք կացինը, այլև սպանվածի արյան հետքերը կրող իրեր՝ Կարապետ Ոսկանյանի կոշիկները, շալվարը, նաև՝ եղունգների կտրվածքները, որոնց տակ նույնպես արյուն է եղել, հնարավոր է՝ տուժողի արյունը…

Կարապետ Ոսկանյանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ, նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում: Դեպքի պահին նա չի գտնվել նաև ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Փորձագետների մոտ Կարապետ Ոսկանյանը նույնպես պատմել է, թե ինչպես է սպանել իր որդուն…

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին