Կարևոր իրադարձություններ

34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից (լուսանկարներ)

07 Նոյեմբեր, 2024 17:54
34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից (լուսանկարներ)

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալ ՄՀ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը։

Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

 

Լրահոս

Դիտել ավելին