Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 15-ին' ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել 34-ամյա տղամարդու և 17-ամյա երիտասարդի միջև, որից հետո վերջինս ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է ծալովի փականով դանակը և հարվածել 34-ամյա տղամարդու կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
17-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: