Կարևոր իրադարձություններ

Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

07 Նոյեմբեր, 2024 14:34
Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչով նույն օրը՝ ժամը 18:25-ին, գիտակցության չգալովմահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքներըայդ թվում՝ շարժառիթըենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունըովքեր նույն գյուղի բնակիչներ են:

Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջև անձնական հարցի շուրջ ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ: Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել էոր տուժողը և վերջինիս որդիներից մեկը վիճաբանել ու հարվածել են իր որդուն: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա.Բ.-ից և նրա որդիներից:

Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղինիսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով: Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենանայլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակովանտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբսակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքումիր կամքից անկախ հանգամանքներովհանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:

Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթևեկությունըավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։ Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթևեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենանվերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության և բնակելի տների առկայությունըդպրոցի և տների միջնամասումայլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակովհամագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակովնույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ:

Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձինավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմացև սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենանդեպքի վայրից դիմել է փախուստիիսկ ավտոմեքենանթաքցնելու նպատակովտեղափոխելկայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում և դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենքի և դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին