Կարևոր իրադարձություններ

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով ArmIGF2024 համաժողովին (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2024 17:34
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով ArmIGF2024 համաժողովին (լուսանկարներ)

«Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, նոյեմբերի 5-ին կրկին համախմբել էր ոլորտի մասնագետներին, պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին,  ինտերնետի ապագայով ու  հնարավորություններով հետաքրքրված անձանց։ Նոյեմբերի 5-ին՝ արդեն 9-րդ անգամ,  մեկնարկել է ավանդական դարձած համաժողովը, որն այս տարի անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել և համաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

«Մենք համարում ենք, որ ինտերնետ տիրույթը պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ կկարողանան արտահայտվել և զգալ իրենց շատ ապահով։

Մեր թվայնացման օրակարգում մենք անչափ կարևորում ենք կիբեռպաշտպանության առումով մի քանի քայլ առաջ լինելը և թվային լուծումներ նախագծելիս՝ կիբեռանվտանգ միջավայր ապահովելը»,- նշել է Գևորգ Մանթաշյանը, ընդգծելով նաև ԱԲ-ի և այլ առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվության տարածման պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև  ինտերնետի ազատ և արժեքահեն կառավարման կարևորությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը,  ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը,  RIPE NCC, հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական, ԻԿԽ միջգերատեսչական խմբի անդամ Վահան Հովսեփյանը, «Ինտերնետ հասարակություն» ՀԿ համայնքի ներգրավվածության համակարգող եվրոպական տարածաշրջանի համար Նիք Հիրկան, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  RU/.РФ TLD կորդինացնող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը։

Խոսվել է միջոցառման կարևորության, Հայաստանում կիբեռանվտանգության, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում պետական քաղաքականության, առաջ եկած խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։

Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ։

«Հայաստանը թվային խաչմերուկում. ինչպե՞ս կառուցել և ղեկավարել հայկական թվային նավատորմը» պանելային քննարկմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

Հաջորդիվ տեղի ունեցած քննարկումներն անցկացվել են «Անձնական տվյալների պաշտպանությանխնդիրները նոր ընդունվող իրավական
ակտերում», «Կիբեռանվտանգային խնդիրները և մարտահրավերները միջազգային փորձը ևհամագործակցության եզրերը», «WSIS+20 թարմացումները՝ 2024թ.կազմակերպված միջոցառումներիշրջանակներում, Համացանցի կառավարմանապագան, Համաշխարհային թվայինպայմանագիր և Ապագայի համաժողովիարդյունքների վերլուծություն», «Ազգային բովանդակության զարգացումըհամացանցում, ազգային դոմենայինտիրույթ, մարտահրավերներն ուզարգացումները» թեմաներով։

Համաժողովը կազմակերպել է «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը՝   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության , «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված»  ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

 Համաժողովին մասնակցում են միջազգային 5 կազմակերպությունների և 7 երկրների՝ Սերբիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ՝ համատեղ քննարկելով ինտերնետի  կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։

 

Լրահոս

Դիտել ավելին