Կարևոր իրադարձություններ

Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պուտին

05 Նոյեմբեր, 2024 15:57
Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի կնքման, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հունով», - նշել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի վրա, այն անվանել «օգտակար»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին