ԱԺ-ում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ «Գարնանացան հացահատիկի փոխհատուցումների մասով պետք է ասեմ, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում ու բոլոր համայնքները փոխհատուցումները ստանում են։
Կարող են լինել նաև տեխնիկական խնդիրներ, որոնք ուշացնում են գործընթացը, բայց բոլոր այն համայնքները, որոնք արագ մոնիթորինգ են արել և տվյալներն ուղարկել են նախարարություն, արդեն իսկ գումարները ստացել են, բայց կան, որոնք դեռ չեն տվել և գործընթացը դեռևս ընթանում է։
Աշնանացանի մասով այս տարի չենք արել, քանի որ որոշակի դադար վերցրինք, որպեսզի մեր ծրագրերի արդյունավետությունը կարողանանք հասկանալ»,-ասել է նախարարը՝ նշելով, որ ցորենի համաշխարհային գնի անկման ֆոնին ՀՀ-ում ցորեն մշակելը տնտեսապես այնքան էլ նպատակահարմար չէ, բայց կա նաև պարենային անվտանգության հարց.
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ցորեն աճեցնելու միջոցով մենք փրկում ենք հողերը դեգրադացիայից, իրականացնում ենք ցանքաշրջանառություն, մարդկանց զբաղվածության հարցն է լուծվում և այլն։
Այնպես, որ հաջորդիվ գարնանացանի և աշնանացանի թեման չեմ փակել, քանի որ այստեղ կա նաև պարենային անվտանգության հարցը։ Ես ինքս հակված եմ այս ծրագրերը շարունակելու, բայց դեռ լրացուցիչ քննարկումների կարիք կա»։
Մանրամասները՝ տեսանյութում։