Կարևոր իրադարձություններ

Թոքի քաղցկեղն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը. ԱՆ

05 Նոյեմբեր, 2024 19:08
Թոքի քաղցկեղն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը. ԱՆ

Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։

Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։

Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։

Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

Թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից։ Հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:

Հիմնական ախտանշաններն են`

հազ,

արյունախխում,

դժվարաշնչություն (հևոց),

ցավ կրծքավանդակում և այլն:

Ինչպե՞ս խուսափել ռիսկի գործոնների ազդեցությունից`

հրաժարվել ծխելուց,

ծխողների շրջանում կրծքավանդակի ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն 50-75 տարիքային խմբում։

ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ հաստատված քաղցկեղով պացիենտների վիրահատական բուժումը , ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին