Վաղ առավոտյան Լիբանանի «Հըզբոլլահ» հրթիռներ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական հետախուզական բազայի ուղղությամբ:
«Գիշերը «հրթիռներ են արձակվել Թել Ավիվի արվարձանում գտնվող 8200 ռազմական հետախուզական ստորաբաժանման Գլիլոտի բազայի ուղղությամբ»,-հայտնել է շարժումը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Տիրա քաղաքում տեղի ունեցած հարվածի հետևանքով տուժել է 19 մարդ։