Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին հայտարարել է, որ Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել: