Կարևոր իրադարձություններ

Վարկային համաձայնագիր՝ Ասիական զարգացման բանկի հետ

01 Նոյեմբեր, 2024 19:51
Վարկային համաձայնագիր՝ Ասիական զարգացման բանկի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը:

Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով:

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ֆինանսական գործիքների ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։

 

Լրահոս

Դիտել ավելին