Կարևոր իրադարձություններ

Հաջորդ COP-ը տեղի կունենա Հայաստանում

02 Նոյեմբեր, 2024 12:25
Հաջորդ COP-ը տեղի կունենա Հայաստանում

Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին՝ քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։

Ի պատասխան Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մուհամադին ջերմ ընդունելության և կամային ու արդար որոշումներ կայացնելու համար։ Նախարարի տեղակալը Cop16-ի նախագահին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն:

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերը Կոլումբիայում քվեարկեցին Կողմերի հաջորդ համաժողովի (COP) օգտին, որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։ Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր։ Հայաստանը հաղթեց 123-ից 65 ձայնով գաղտնի քվեարկությամբ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին