Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2024 10:52
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը և գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին