Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանին պատասխան կտրվի շուտով։
«Իսրայելը շուտով կպատասխանի երկու շաբաթ առաջ Իրանի կողմից իրականացված զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակմանը։ Մեր հարձակումը կլինի մահացու, ճշգրիտ և, առաջին հերթին, անսպասելի, նրանք չեն հասկանա, թե ինչ եղավ և ինչպես եղավ, կտեսնեն արդյունքները: Սա կլինի վճռական և մահացու պատասխան»,- նշել է նա։